Ադրբեջանական կողմը հայտնել է՝ որ դեպքում կվերադարձնի հայ ռազմագերիներին. «Pastinfo.am»
- May 7, 2021
- 1 min read

Մարդկանց մնացած մասի համար դեռ 100%-անոց տեղեկատվություն չկա:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմում «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշում է, որ այժմ Ադրբեջանում մնում է 59 մարդ: Նրա խոսքերով ՝ սրանք բանտարկյալներ չեն, այլ մարդիկ, որոնք բերման են ենթարկվել ռազմական գործողությունների ավարտից հետո:
«Կնքվել է զինադադար և Հայաստանի կապիտուլյացիայի ակտ: Դրանից հետո այդ մարդիկ մտել են Ադրբեջան: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են. մենք նրանց հետ այդպես ենք վերաբերում և դատելու ենք նրանց: Ապագայում տեսականորեն հնարավոր է փոխանակում»,-ասել է աղբյուրը:
Բաքվի կողմից պահվող անձինք արդեն սակարկությունների առարկա են դարձել, ասում են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի դիվանագետները «Կոմերսանտ»-ի հետ զրույցներում: Նրանց խոսքով, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ:
Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին: Այսպիսով, իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացնի Շուշիին Ադրբեջանի հասանելիությունը: Ինչպես նշում են «Կոմերսանտ»-ի աղբյուրները, ռազմագերիներին ազատ արձակելու համար Բաքուն բարձրացրել է նաև մի շարք գյուղերի` իր տրամադրության տակ անցնելու հարցը:
Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի լուծել ռազմագերիների խնդիրը:
«Սա խաղաղության հայտարարության երաշխավորի հեղինակության հարցն է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցը և Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել այն և բանակցությունների ընդունակ լինել»,-«Կոմերսանտ»-ին ասել է հայ բարձրաստիճան դիվանագետը:
Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը կոչ են արել բոլոր պահվող անձանց հանձնել Երևանին: Այդ մասին ասել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Այս և այլ խնդիրներ Սերգեյ Լավրովը կկարողանա քննարկել հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ. նախարարը Բաքու կայցելի մայիսի 10-ին:
Comments