top of page

Ադրբեջանը փոխում է Արցախի էթնիկ-կրոնական դեմքը

  • Oct 19, 2021
  • 1 min read

Ադրբեջանի նախագահը Թալիշում և Մատաղիսում բարձրացրել է պետական դրոշը։ Առաջիկայում նախատեսվում է այնտեղ մոտ 500 ընտանիքի բնակեցում: Այդ մասին հայտարարել է Տերտերի շրջանի վարչական ղեկավար Մուսթագիմ Մամեդովը: Ադրբեջանը փոխում է Արցախի էթնիկ-կրոնական դեմքը՝ ժողովրդագրական էքսպանսիա իրականացնելով Արցախի օկուպացված տարածքներում, այս դեպքում՝ Մարտակերտում: Մինչև 44-օրյա պատերազմը Թալիշն ու Մատաղիսը՝ Մարտակերտի շրջանի գյուղեր էին․ այսօր Բաքուն այնտեղ փորձում է ադրբեջանցիներ բնակեցնել այդ գյուղերի՝ Արցախին վերադարձնելու հարցը փակելու համար: Խորհրդային տարիներին Արցախի հայկական գյուղերը, բնակավայրերը, քաղաքները շրջապատվում էին ադրբեջանական գյուղերով՝ Շուշիի, Ստեփանակերտի մերձակայքը, որպեսզի հայկական գյուղերը չունենան ուղիղ կոմունիկացիաներ միմյանց հետ: Խորհրդային Ադրբեջանի տարիներին Արցախի (ԼՂԻՄ) մի շրջանից մյուս շրջան գնալու համար անհրաժեշտ էր անցնել որևէ ադրբեջանական գյուղով: Նույնաբովանդակ ռազմավարություն այսօր որդեգրել են Բաքվում։ Շուշիում բազմաբնակարան շենքեր են կառուցում՝ այնտեղ ադրբեջանցիներին տեղափոխելու համար: Հադրութում օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մզկիթի հիմնարկեքի արարողության է մասնակցել: Բաքուն չի պատրաստվում Շուշին, Հադրութը, Մատաղիսն ու Թալիշը վերադարձնել հայերին, նրանք այնտեղ ներդրումներ են իրականացնում, կառուցում են լոգիստիկա և բնակեցնելով ադրբեջանցիների՝ փոխում են Արցախի հայկական դեմքը: Բաքուն Արցախի շուրջ ստեղծում է ռազմական ենթակառուցվածքներ՝մերձարաքսյան շրջաններում, Քարվաճառում, Քաշաթաղում, Աղդամի շրջանում նոր զորամասեր է կառուցում՝ապագայում Արցախի վրա հարձակվելու համար: Նշենք, որ ադրբեջանցիների բնակեցումն Արցախում ունի մի քանի նպատակ՝փոխելով Արցախի էթնիկ դեմքը Բաքուն ապագայում փակելու է Արցախին որևէ կարգավիճակ տալու հնարավորությունը, քանի որ Արցախն արդեն մոնոէթնիկ՝ հայերով բնակեցված տարածք չի համարվելու: Բացի այդ, ադրբեջանական բնակավայրերն ապագա պատերազմում դառնալու են ռազմական հենակետեր, ինչպես նաև «կենդանի վահան»՝ ադրբեջանական զորքերի համար, որոնք շատ հաճախ հրետանի և այլ տեխնիկա են տեղադրում հենց գյուղերում: Հայաստանը դիվանագիտական մակարդակում պետք է Արցախի թրքացման, ժողովրդագրական դեմքի փոփոխության հարցը բարձրացնի Մինսկի խմբի առջև, ինչպես նաև միջազգային այլ հարթակներում: Արտյոմ Բալասանով


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page