top of page

Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա. «Լեռնային Արցախ»

Sep 18, 2021
1 min read

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լեռնային Արցախը» հանդես է եկել հայտարարությամբ.


«Սեպտեմբերի 17-ին ադրբեջանիցները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի միկրոավտոբուսը:

«Ադրբեջանցիները կանգնեցրել են մեր ավտոբուսը և իրականացրել անհարկի ստուգումներ: Իսկ ավտոբուսին փակցված Արցախի դրոշը և խորհրդանիշները քերել են սվին դանակով։ Ճիշտ է, որևէ ֆիզիկական վնաս երեխաներին չեն հասցրել, բայց փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, մասնավորապես՝ թշնամու ուժային կառույցի ծառայողը երեխաներին դիմել է.


«Ղարաբաղն Ադրբեջան է, պա՞րզ է»։ Երեխաները որևէ կերպ չեն արձագանքել՝ դրսևերելով արժանապատիվ կեցվածք»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page