top of page

«Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները». Այվազյան

  • May 21, 2021
  • 1 min read

ree

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և հասարականության հետ կապերի վարչությունից, Այվազյանն ասել է.


«Պարոն նախագահ,

Ողջունում ենք Գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը, որն ամուր հիմք է կազմակերպության երկարաժամկետ տեսլականի և շարունակական բարեփոխումների համար: Գլխավոր քարտուղարին շնորհակալություն ենք հայտնում նաև տարեկան զեկույցի համար, որտեղ ճշգրիտ գնահատականներ են տրվում Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության իրավիճակին:


Սակայն, մյուս կողմից, եվրոպական ժողովրդավարական անվտանգության առավել լայն համատեքստում մենք ականատեսն ենք այդ արժեքների անկման և բարոյական պարտության:


Հրաժարվելով վերադարձնել դեռևս պատանդառության մեջ գտնվող ռազմագերիներին` Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ:


Մենք կարևոր դեր ենք վերապահում Եվրոպայի խորհուրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետևանքների հասցեագրման գործում, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում:


Եվրոպայի խորհուրդը հիմնվել է՝ իր անդամ պետությունների միջև ավելի մեծ միասնություն հաստատելու նպատակով: Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջև կա խորը անդունդ: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես` նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում:


Շնորհակալություն»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page