Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա
Aug 16, 2021
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զաքիր Հասանովը Ստամբուլում մասնակցելու է IDEF-2021 պաշտպանական արտադրանքների միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսից բացի, ադրբեջանցի նախարարը թուրքական պաշտոնական շրջանակների հետ կունենա նաև մի շարք հանդիպումներ։























Comments