Search
Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություն անում է, որ թույլ չտա կոմունիկացիաների բացում․ Փաշինյան
- Jul 15, 2021
- 1 min read

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին:
«Իրականությունը ուղիղ հակառակն է. այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտ կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում»,-ասաց նա:
Comments