Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հրահանգել է պատրաստ լինել պատերազմի
- Jul 19, 2021
- 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել ծառայողական հանդիպում: Այդ մասն հայտնում է APA- ն՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալներ, ռազմական ծառայությունների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների պետեր:
Հանդիպման մասնակիցներին Հասանովը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի խոսքերը, որ «պատերազմն ավարտված է, սակայն մենք պատրաստ ենք և պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի»:
Նախարարը հանձնարարել է բարձրացնել մարտական հերթապահություն ստանձնած զինծառայողների զգոնությունը, ընդլայնել ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցության հնարավորությունները:


























Comments