top of page

Ադրբեջանը շարունակում է զինվել. «Հրապարակ»

  • May 7, 2021
  • 1 min read


2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը հայտնվել է Թուրքիայից սպառազինություններ գնող երկրների ցանկի երկրորդ հորիզոնականում։ ԱԱդրբեջանը ձեռք է բերել ավելի քան 117,315 միլիոն դոլարի սպառազինություններ, որոնք 13,3 անգամ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները։


Նշենք, որ Թուրքիան նշված ժամանակահատվածի համար վաճառել է 949,744 միլիոն դոլարի զենք զինամթերք եւ սպառազինություններ։


Թուրքիայից սպառազինությունների խոշոր գնորդներ են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որը նշված ժամանակահատվածում ձեռք է բերել ավելի քան 90,2 միլիոն դոլարի սպառազինություն, Բանգլադեշը՝ 57,82 միլիոն դոլարի սպառազինության ձեռք բերմամբ եւ Գերմանիան՝ ավելի քան 50 միլիոն դոլարի սպառազինությունների ձեռքբերմամբ։




Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page