Ո՞վ է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը. «Sputnik Արմենիա»

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նոր պետը բոլորովին էլ պատահական մարդ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Razm.info ռազմական պորտալի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կառույցում նոր նշանակումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր` հուլիսի 23-ին հրաման ստորագրեց Ադրբեջանի բանակի ԳՇ պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Քերիմ Վելիևին նշանակելու մասին։
Խաչիկյանի խոսքով` այդ պաշտոնը շուրջ կես տարի թափուր էր մնացել այն բանից հետո, երբ աշխատանքից ազատել էին Նաջմեդին Սադիկովին։ Բնականաբար, նման իրավիճակը երկար տևել չէր կարող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԳՇ պետից բացի մի քանի տեղակալներ ունի։ Նրանցից մեկը Վելիևն էր, երկրորդը զբաղվում է նյութատեխնիկական ապահովմամբ, երրորդը` ավիացիայով և ՀՕՊ–ով, և ևս մեկն էլ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:























Comments