Ադրբեջանական ավիացիոն իշխանությունները փորձարկում են Վարանդայի օդանավակայանի աէրոնավիգացիան
- Aug 25, 2021
- 1 min read

Ադրբեջանական ավիացիոն իշխանությունները սկսել են գրավյալ Վարանդայի/ադրբեջանական անվանումը՝ Ֆիզուլի/ միջազգային օդանավակայանի աէրոնավիգացիայի փորձարկումները՝ մշտական և կանոնավոր թռիչքներ իրականացնելու համար, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Փորձարկումներն իրականացվում են հատուկ օդանավի միջոցով։ Ստուգումներն կկատարվեն ամենօրյա ռեժիմով, օգտագործելով թռիչքային ստուգումների համար նախատեսված Aerodata AD-FIS-112 ինսպեկցիոն ավտոմատացված համալիր, որը տեղակայված է լինելու ATR 42-500 բիզնես դասի օդանավի վրա։
Comments