top of page

Ըստ ադրբեջանական աղբյուրների աֆղան 50․000 գաղթական բնակեցվելու են Սյունիքին հարող տարածքում․փորձագետ

Aug 29, 2021
1 min read


Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․«Ըստ ադրբեջանական ցանցերում պտտվող տեղեկությունների, մոտակա ժամանակներում աֆղանստանցի 50 000 գաղթականների բնակեցնելու են Քաշաթաղի շրջանի հարավային մասում ( Լաչինի հարավային մաս, Կուբաթլու, Զանգելան): Այսինքն՝ Սյունիքին հարող տարածքներում։

Հետագայում նախատեսվում է այդ գաղթականների թիվը հասցնել 160000-ից 200000-ի՝ բնակեցնելով Արցախից բռնազավթված մյուս տարածքներում։

Կարծում են քաղաքական հետևանքները հասկանալի են։ Հատկապես, որ այս գործընթացի ետևում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, որն այս պահին իր ներկայությունն է ապահովել Աֆղանստանում։ Բացի այն, որ արաքսա-ողջի-որոտանամերձ տեղանքում փոխում են ժողովրդագրական կազմն ու պատկերը, հասկանալի է, որ մարդասիրությունից դրդված չեն թուրքերն ու ադրբեջանցիները սա իրականացնելու։ Վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ անց՝ աֆղանական այս խառնամբոխին կփորձեն օգտագործել Իրանի, Հայաստանի ու հայապատկան մնացած Արցախի, որով էլ՝ նաև տեղակայված ռուսաստանյան խաղաղապահների դեմ»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page