top of page

ԱԳՆ-ն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ

  • Aug 16, 2021
  • 1 min read

ree

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ:


Հունանյանն ընդգծել է, որ ԱԳՆ-ն տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։


«Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ի հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ hotline@mfa.am էլ.փոստի միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page