top of page

Աֆղանստանում թալիբները կանանց թույլ չեն տա նախարարների պաշտոններ զբաղեցնել

Sep 2, 2021
1 min read

Աֆղանստանում թալիբները կանանց թույլ չեն տա նախարարների և այլ բարձր պաշտոններ զբաղեցնել, գրում է BBC Persian-ը։ Այդ մասին հայտարարել է Դոհայում Թալիբանի քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ Շիր Մոհամադ Աբաս Ստանիկզայը։


Նրա խոսքով՝ չնայած այդ պայմանին՝ Աֆղանստանում կանայք կշարունակեն դեր ունենալ կառավարությունում։ Ընդ որում, նա նշել է, որ կանայք, որոնք համագործակցում էին ԱՄՆ-ի հետ, ընդհանրապես չեն կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել։


Ստանիկզայը հավելել է, որ մոտ օրերս կհայտարարվի նոր կառավարության կազմը։ Այդ շրջանում պետք է վերսկսվի Քաբուլի օդանավակայանի աշխատանքը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page