ՄԱԿ-ում Աֆղանստանում ստեղծված իրադրությունը որակել են որպես հումանիտար աղետ

Աֆղանստանի իրադրությունն Էլ ավելի անկանխատեսելի Է դառնում և առկա են հումանիտար աղետի բոլոր նշանները, բայց վատթարը դեռևս առջևում Է:
Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին:
«Մենք երկյուղում ենք, որ վատթարը դեռևս առջևում Է և սովի ամենամեծ ալիքը արագորեն մոտենում Է: Գաղտնիք չԷ, որ իրադրությունը վատացել Է և Էլ ավելի անկանխատեսելի Է դառնում: Հակամարտությունն սկսվել Է ծավալվել ավելի արագ, քան մենք ենթադրում Էինք: Իրադրությունն ունի հումանիտար աղետի բոլոր նախանշանները»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ Աֆղանստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը չգիտե, թե ինչ Է լինելու վաղը, իսկ 2 միլիոն երեխաներին լրացուցիչ սնունդ Է անհրաժեշտ: Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում երաշտի երկրորդ ալիքից հետո բերքը սովորականից ավելի քիչ Է կանխատեսվում:
Այդ կապակցությամբ ՊՀԾ-ն կրկնակի ավելացրել Է Աֆղանստանի վերաբերյալ իր պլանը և հույս ունի մինչև դեկտեմբեր պարենային օգնություն տրամադրել 9 միլիոն մարդու: Դրա համար ծրագիրը դոնարներին կոչ Է անում՝ լրացուցիչ հատկացնել 200 միլիոն դոլար:
Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում Է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման դեմ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական և սահմանային շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:























Comments