top of page

Աֆղանստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցների մի մասը կտեղափոխվի

Aug 16, 2021
1 min read

Աֆղանստանում այժմ ՌԴ դեսպանատան 100 աշխատակից կա, մի մասը արձակուրդ կուղարկվի և կտեղափոխվի Քաբուլից: Աֆղանական ծագմամբ ռուսները, որոնց թիվը մի քանի հարյուր է, առայժմ չեն տեղափոխվի, հայտարարել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:


«Իրավիճակն այսպիսին է՝ ունենք դեսպանատուն, մոտ 100 աշխատակից կա. նրանց մի մասը կտեղափոխվի՝ պարզապես որպեսզի չծանրաբեռնեն իրենց ներկայությամբ»,- ասել է Քաբուլովը: Ինչ վերաբերում է աֆղանական ծագմամբ ռուսներին, նրանք կտեղափոխվեն բոլորովին այլ հիմնավորմամբ. երբ մենք համավարակի պատճառով բնակիչներին տեղափոխում էինք, նրանք ևս լքում էին երկիրը»: Նա խորհուրդ է տվել երկրում մնացողներին պահպանել հանգստություն, հնարավորության դեպքում տնից դուրս չգալ և ուշադրություն չգրավել, մինչև իրավիճակը պարզվի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page