top of page

Աֆղանստանի հետ սահմանին մեկնարկել են ռուս-ուզբեկական համատեղ զորավարժությունները

Aug 2, 2021
1 min read

Ուզբեկստանի զորավարժարանում սկսվել են ռուս-ուզբեկական համատեղ զորավարժությունները Աֆղանստանի հետ սահմանին, որի շրջանակում երկրներն առաջադրանքներ են մշակում` ուղղված տարածքային ամբողջականության ապահովմանը, այս մասին գրում է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:


«ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի շտաբի փոխղեկավար, գեներալ-մայոր Նիկոլայ Տերեշչենկոն և Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար Քադիր Տուրսունովը հաջող փոխգործակցություն են մաղթել զինծառայողներին` վստահություն հայտնելով, որ համատեղ զորավարժություններն էլ ավելի կամրապնդեն երկկողմ ռուս-ուզբեկական համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Զորավարժություններին, որոնք տևելու են 5 օր, կմասնակցի մոտ 1500 զինվորական երկու երկրի Զինված ուժերի կազմերից: Ռուս զինվորականներն առաջադրանքներ կիրականացնեն զրահատեխնիկայով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page