top of page

Թալիբների ճնշման ներքո Տաջիկստանի տարածք են նահանջել ավելի քան 1000 աֆղան զինվորականներ

Jul 5, 2021
1 min read

Հուլիսի 5-ի գիշերը «Թալիբան» շարժման զինյալների ճնշման ներքո Տաջիկստանի տարածք են նահանջել ավելի քան 1000 աֆղան զինվորականներ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամլո ծառայությունը, գրում է korrespondent-ը։


Նշվում է, որ «Թալիբան» շարժումը նախօրեին ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադախշան նահանգի Հոհոն, Շիկայ, Նուսայ, Մոհիմայ, Շուգնոն և Սուլթան Իշքաշիմ շրջաններում: Թալիբների հետ բախումների հետևանքով աֆղանական կառավարական զորքերի 1037 զինվորական նահանջել են դեպի Տաջիկստան։ Այսպիսով, հաշվի առնելով այն զինվորականներին, որոնք ավելի վաղ հատել էին սահմանը, աֆղան զինվորականների թիվը Տաջիկստանի տարածքում հասել է 1500-ի:


Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի շրջանակում Վաշինգտոնի գործընկերները սկսել են զորքերը դուրս բերել այդ երկրից։ Ենթադրվում է, որ այս գործընթացը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page