top of page

Աֆղանստանի նախկին փոխնախագահի զորքերը թալիբների դեմ մարտեր են մղում Փանջշերում

Aug 18, 2021
1 min read

Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Օգոստոսի 17-ին այդ մասին Բեյրութից հաղորդել է իրանամետ Al-Alam հեռուստաալիքը:


Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սալեհին հավահտարիմ զինված ուժերը գրավել են Փարվանի նահանգի Չարինքարի շրջանը՝ այնտեղից դուրս մղելով թալիբներին: Չարինքարով և Սալանգի թունելով է անցնում Քաբուլը Մազարի Շարիֆի՝ Բալխի հյուսիս – արևմտյան նահանգի վարչական կենտրոնի հետ միացնող ռազմավարական խճուղին:


Մինչդեռ աֆղանական ռազմական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ Ազգային իսլամական շարժման առաջնորդ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումն այժմ Փանջշերի կիրճ է ուղարկել 10 հազար զինվոր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page