Աֆղանստանում վերջին շրջանում թալիբներն ավելի քան 40 խաղաղ բնակչի են սպանել
Jul 26, 2021
1 min read

Վերջին շրջանում Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Ղազնի նահանգի Մալիստան գավառում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների կողմից առնվազն 43 խաղաղ բնակիչ է սպանվել: Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ նշելով, որ թալիբները քանդել են շրջանի սպանված բնակիչների տները։
Բացի այդ, Քաբուլում «Թալիբան»-ի զինյալների կողմից անվտանգության պետական ուժերի 5 աշխատակիցների սպանության մասին: Ընդ որում, նշվում է՝ սպանելուց առաջ նրանց խոշտանգել են։























Comments