top of page

Թալիբները հայտարարել են Փանջշեր նահանգի գրավման մասին

Sep 6, 2021
1 min read

Աֆղանական Փանջշեր նահանգը լիովին անցել է «Թալիբանի» վերահսկողության տակ։ Այդ մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը Twitter-ում։


«Թշնամի-վարձկանների վերջին պատվարը՝ Փանջշեր նահանգը, լիովին գրավված է․․․Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելուն ուղղված վերջին ջանքերը արդյունք բերեցին, և Փանջշեր նահանգն անցավ Իսլամական էմիրության լիարժեք վերահսկողության տակ», - ասվում է Մուջահիդի հրապարակման մեջ։


Նա հավելել է, որ որոշ ապստամբներ պարտվել են մարտերում, մյուսները՝ փախել։ Թալիբները վստահեցրել են Փանջշերի բնակիչներին, որ նրանք հետապնդումների չեն ենթարկի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page