top of page

Թալիբներն Աֆղանստանում բանտ են գրավել և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների

Aug 12, 2021
1 min read

Աֆղանստանում գործունեություն իրականացնող ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը հայտարարել է աֆղանական Ղանդահար քաղաքի կենտրոնական բանտը գրավելու մասին:


Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Թալիբների խոսքով՝ հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել, իսկ բանտի աշխատակիցները հանձնվել են իրենց:


Վերջին շրջանում թալիբները մեծ հաջողություններ են գրանցում Աֆղանստանում՝ գրավելով զգալի գյուղատնտեսական նշանակության տարածքներ, հարձակվելով խոշոր քաղաքների վրա:


Վերջին լարումները տեղի են ունենում Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման ֆոնին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page