top of page

Աֆղանստանի իշխանությունները դեմ չեն, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովի Թուրքիան

Aug 2, 2021
1 min read

Աֆղանստանի իշխանությունները դեմ չեն, որ մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովի թուրքական զորակազմը՝ ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Քալյամուդդին Շինվարին։ Նա մանրամասնել է, որ Անկարան դա առաջարկել է Վաշինգտոնին, որպեսզի ԱՄՆ-ից որոշ արտոնություններ ստանա, սակայն աֆղան ժողովրդի համաձայնությունն այս հարցում հանդիսանում է նախապայման։


«Աֆղանստանի կառավարությունը այդ հարցում որևէ խնդիր չունի Թուրքիայի հետ»,- ասել է Շինվարին, ի պատասխան այն հարցին, թե արդյոք պաշտոնական Քաբուլը դեմ է կամ կողմ իրադարձությունների նման զարգացմանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page