Աֆղանցիների մի մեծ խումբ ապաստանել է Վան քաղաքում
Aug 21, 2021
1 min read

Աֆղանստանցիների մի մեծ խումբ է ժամանակավորապես ապաստան գտել Վան քաղաքում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Փախստականների մեծ ներհոսքը կրճատելու նպատակով Թուրքիան այժմ կառուցում է Իրանի հետ մոտ 300 կիլոմետրանոց բետոնե պատ: Պատի կեսից ավելին արդեն կառուցված է: Այնպես որ, փակվում է նաև այս ուղին: Իսկ մի՞թե Թուրքիա հասնելով աֆղանստանցի փախստականները լուծում են իրենց բոլոր խնդիրները: Առաջին խնդիրն այն է, ասում են նրանք, որ իրենց կարող են ստիպողաբար վտարել երկրից, քանի որ չունեն այստեղ օրինական կերպով աշխատելու իրավունք:
Ըստ Թուրքիայի իշխանությունների՝ այստեղ գրանցված է աֆղանստանցի 120 հազար փախստական: Այստեղ է գտնվում աֆղանստանցի մոտ 300 հազար անօրինական միգրանտ:























Comments