Աֆղանստանում ուկրաինական օդանավն առևանգել են և տարել Իրան
Aug 24, 2021
1 min read

Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Ենինը հայտարարել է, որ անցյալ շաբաթ ուկրաինական օդանավը, որը պետք է տարհաներ ուկրաինացիներին Աֆղանստանից, անհայտ անձինք առևանգել են և դրանով այլ ուղևորների տարել Իրան։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Ըստ հաղորդման, երկուշաբթի երեկոյան երրորդ օդանավն է ժամանել Աֆղանստանից, որի մեջ եղել է տարհանված 98 ուղևոր, որից 41-ն ուկրաինական քաղաքացիություն ունեցող։ «Մեր օդանավը այլ մարդիկ էին զավթել։ Անցյալ երեքշաբթի մեր օդանավը փաստացի առևանգել էին»,- «Громадське радио»-ի եթերում ասել է փոխնախարար Ենինը։























Comments