Ուզբեկստանն Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանել
Aug 16, 2021
1 min read

Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգն Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանել սահմանը խախտելու փորձ կատարելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ուզբեկստանի պաշտպանության նախարարությանը:
«Օգոստոսի 15-ին Սուրխանդարիայի մարզի Շերաբադ շրջանում Ուզբեկստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը ճնշել են Ուզբեկստանի օդային սահմանն անօրինական կերպով հատելու փորձն աֆղանական ռազմական ինքնաթիռի կողմից»,- ասել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ինչպես նշվել է ՊՆ-ում, նախնական տվյալներով, զոհեր չկան:























Comments