Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց է փակվել
Sep 14, 2021
1 min read

Թալիբների իշխանության գալուց ի վեր ավելի քան 150 ԶԼՄ մոտ մեկ ամսում դադարեցրել է իր գործունեությունը Աֆղանստանում 20 նահանգում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով տեղի Tolo News հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ փակված լրատվամիջոցների թվում են՝ ռադիոկայաններ, տպագիր թերթեր և հեռուստաալիքներ: ԶԼՄ-ների գործունեության դադարեցման պատճառ են դարձել նրանց դեմ սահմանված արգելքները, ինչպես նաև տնտեսական խնդիրները:























Comments