top of page

Աղիքային ինֆեկցիայի բռնկում Մարտունու ԲԿ- ում․ կա 105 հիվանդ

Jun 14, 2021
1 min read



Մարտունու բուժկենտրոնում աղիքային ինֆեկցիայով 105 հիվանդ է պառկած։ ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց՝ կասկած կա, որ երեխաներից մեկի մայրիկի մոտ աղիքային վարակ է եղել, որի մասին չի հայտնել, և վարակը տարածվել է։


«Հիվանդներ ունենք Մարտունու տարածաշրջանից, Վարդենիսից, Գավառից, ինչպես նաև Վայոց ձորից։ Վարակը տարածվել է հետևյալ ձևով․ հիվանդների մի բլոկը շփման մեջ է եղել, և աղիքային ինֆեկցիա ունեցողներից մեկի միջոցով այն տարածվել է մյուսներին։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ ճանապարհով է դա եղել»,- ասաց նա։


Անդրանիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ծանր վիճակով հիվանդներ չկան։


Բացի այդ, հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից Երևան՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:


Ըստ առողջապահության նախարարության՝ նույն ժամանակահատվածում Մարտունի ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ:


Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:


Նախարարությունը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն հոսպիտալացված երկու պացիենտների մոտ հայտնաբերվել է ներհիվադանոցային վարակի հարուցիչ` Կլոստիդիում դիֆիցիլե, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ Կլոստրիդիում Դիֆիցիլեն հաստատվել է:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page