Հայտնի է՝ ով կքննի Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ բողոքը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև՝ Հովսեփյանի ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։ Դատական նիստի օրը նշանակվել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.00-ին։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments