top of page

Հայաստանը ցանկանում է խաղաղություն կառուցել, բայց հակառակ ուղերձներն է ստանում Բաքվից. ԱԳՆ

Feb 2, 2022
1 min read



ՀՀ-ն պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Պետք է ցավով արձանագրենք, որ հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից, Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


«Գործընկերներին խորհուրդ ենք տալիս նայել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հակահայ, ագրեսիվ հռետորաբանությունը, հումանիտար խնդիրների չլուծելը չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը», - ասաց Արարատ Միրզոյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page