top of page

ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը

Jun 8, 2021
1 min read

Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ու Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը:


Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքը:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարևորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը:


Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page