«Ե՞ս, աշխատանքից ազատման դիմո՞ւմ․ ո՛չ»․ ԱԳՆ գլխավոր քարտուղար
- Jun 3, 2021
- 1 min read

Այսօր կառավարության նիստին ԱԳ նախարարության անդամների բացակայությունից հետո մամուլում լուրեր տարածվեցին, թե փոխարտգործնախարարներն աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել․ տեղեկություն կար, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
MediaHub.am-ի հետ զրույցում Վահագն Մելիքյանը զարմանքով արձագանքեց մամուլում տարածվող լուրերին։
«Ե՞ս, աշխատանքից ազատման դիմո՞ւմ․ ո՛չ»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի ներկայացրե՞լ աշխատանքից ազատվելու դիմում։
Ինչ վերաբերում է փոխարտգործնախարարներին, ապա Վահագն Մելիքյանն ասաց, որ նրանցից յուրաքանչյուրն իր տեղում կատարում է աշխատանքը։


























Comments