top of page

Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չեն վարվում․ ԱԳՆ

  • Sep 13, 2021
  • 1 min read


Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չեն վարվում՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։


«Ազատություն»-ը հարցում է ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում ֆորմալ բանակցություններ նախանշվում են, թե ոչ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, ի պատասխան, նշել է․ «Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարաբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page