top of page

ԱԳՆ-ն ղեկավար կազմ չունի. «Հրապարակ»

  • Jun 4, 2021
  • 1 min read


Թեպետ պաշտոնապես չհաստատեցին ԱԳ փոխնախարարների հրաժարականի լուրը, սակայն ԱԺ հանձնաժողովներում երեկ պետք է 2020-ի բյուջեի՝ ԱԳՆ-ի ֆինանսական հաշվետվությունը քննարկվեր, մինչդեռ նիստը չկայացավ, քանի որ ԱԳՆ-ից նշված ժամին որևէ մեկը չներկայացավ։ Սովորաբար այդ քննարկումներին կա՛մ նախարարն է մասնակցում, կա՛մ փոխնախարարներից մեկը, և այս փաստը ևս վկայում է, որ փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը դիմումներ են գրել:


«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկել կառավարության և ԱԺ երեկվա նիստերին, սակայն մերժում են ստացել: ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյան աշխատանքից ազատվել էր մայիսի 31-ին: Ասացին՝ Ավետ Ադոնցն էլ «իրերն արդեն հավաքել է»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page