top of page

Ռուսաստանում ահաբեկչությունների շարք է կանխվել

Jul 5, 2021
1 min read

Ռուսաստանի Դաշնությունում օրերս ահաբեկչությունների շարք է կանխվել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ահաբեկչություններ էին պատրաստում Մոսկվայում, Աստրախանում և Կաբարդա-Բալկարիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությանը:


Նշվում է, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում սպանվել է 6, ձերբակալվել՝ 2 ահաբեկիչ։


«Ռուսաստանի տարածքում կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից 2021 թվականի ամռանը պլանավորված ահաբեկչությունների շարք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 6 և ձերբակալվել 2 հանցագործ», - ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ: Մասնավորապես՝ Մոսկվայում խմբավորման անդամը նախատեսել էր մարդաշատ վայրում պայթյուն իրականացնել ինքնաշեն ռումբով. անցած հինգշաբթի նրան ձերբակալել են։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page