Սակրավորները պայթյուններ են նախատեսում բոլոր շրջաններում. Արցախի ԱԻՊԾ
- Aug 3, 2021
- 1 min read

Սակրավորները պայթյուններ են նախատեսում բոլոր շրջաններում։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական խմբերը հանրապետության տարածքից հայտնաբերած ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում և Ասկերան քաղաքի հարակից բնակավայրերում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր, հավանական պատահարներից խուսափելու համար, ծառայության սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և The Halo trust ոչ կառավարական ականազերծման կազմակերպությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաներն ու զինամթերքը ոչնչացվում է տեղում:
Comments