top of page

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել

  • Dec 26, 2021
  • 1 min read


Դեկտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։

Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր։

Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page