top of page

ՔՊ-ից ավագանու անդամի թեկնածուն սպառնացել է «Ապրելու Երկիր»-ի ավագանու մեկ այլ թեկնածուի․ ահազանգ

Oct 17, 2021
1 min read

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Որոշ լուրեր Սյունիքից.


1. Տեղ գյուղում, ուր առավոտվանից ՔՊ-ն ընտրողների է բերում-տանում (այդ թվում` առանց համարանիշերի մեքենաներով), ժամը 14։30-ի դրությամբ 639 ընտրողներից 64-ը քվեարկել են օգնողի միջոցով։


Որպես կանոն, այդ օգնողները իրենք են որոշում, որ պիտի օգնեն ու քվեախցիկում ընտրողին չեն էլ հարցնում, թե ում է ուզում քվեարկի` պարզապես ընտրողի ներկայությամբ քվեարկում-գնում են։


2. Նույն գյուղում ՔՊ-ից ավագանու անդամի թեկնածու (ով Սյունիքի մարզպետի ազգականն է) սպառնացել է «Ապրելու Երկիր» կուսակցությունից ավագանու մեկ այլ թեկնածուի։


3. Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել «Առուշ Առուշանյան» դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին։ Իրավապահները տեղեկացված են։


4. Տաղ և Գորիս համայնքների ղեկավարների պաշտոնակատարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով հանցագործության մասին հաղորդումներ ենք պատրաստում, շուտով կներկայացնենք դատախազություն։


Այս և այլ դեպքերի մանրամասները կներկայացնեմ ժամը 17։00-ի Գորիսի «Գորիս» հյուրոնացում կայանալիք ասուլիսին»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page