top of page

Կորոնավիրուսի դեմ բուժման ընթացքում 700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է բերվել փողոցից․ ահազանգ

Sep 28, 2021
1 min read

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն ահազանգում է՝ կորոնավիրուսի դեմ բուժման ընթացքում 700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է բերվել ոչ թե դեղատնից, այլ փողոցից` բառի բուն իմաստով։ Փողոցից անօրինական գնված դեղը որևէ ազդեցություն չի թողել հիվանդի վրա, իսկ քննիչին չի հետաքրքրել, թե ումից է գնվել այդ կարևոր և թանկ դեղը։ «Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ունի հիմնավոր կասկած՝ դեղը, որը մեծ քանակով օգտագործվել է թե զինվորների համար, թե Covid 19-ի բուժման նպատակով, Հայաստանում ունի ընդհատակյա անօրինական արտադրություն, ինչը ձեռնտու չէ բացահայտել որոշ շրջանակների։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում փաստաբանին պետք է օգնել տեղեկության առումով»,- գրել է նա։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանն էլ ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ մարդիկ, որոնք օգտագործել են «Ակտեմրա» դեղամիջոցը, կարող են կապ հաստատել իր հետ՝ 094336626 հեռախոսահամարով։ Նա նշել է, որ իր հետ կապ կարելի է հաստատել նաև՝ մոտենալով իր գրասենյակ` ք. Երևան, Ազատության 24,1/1 հասցե:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page