top of page

Ընտրատեղամաս հանդիսացող տարածքների մերձակայքում փակցված են ՔՊ-ական թեկնածուի պաստառները. ահազանգ

Oct 17, 2021
1 min read


Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով ՔՊ-ի կողմից թույլ տված խախտման մասին:

Հայտարարության մեջ ասվում է.

«2021 թվականի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների, «Ընտանիք» հասարակական կազմակերպության, «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում, խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն իրականացնելու արգելքը, փակցրել են Քաղաքացիական Պայմանգիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ:

Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը 09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page