top of page

ԱՀԿ-ն հաղորդել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին

  • Dec 16, 2021
  • 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին։


«Մենք ԱՀԿ-ում բավարար տեղեկատվություն ունենք, որը շատ հստակորեն մատնանշում է, որ դա (շտամը) տարածվում է չափազանց արագ կերպով՝ յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ կրկնապատկելով դեպքերի թվաքանակը»,-ասել է նա Sky News հեռուստաալիքին:


Նա նշել է, որ նման պայմաններում բարձր մահացությունից կհաջողվի խուսափել միայն մեծ հաջողության դեմքում:


Նաբարոյի խոսքով՝ ինքը «երբեք այնքան անհանգստացած չի եղել» կորոնավիրուսով, որքան այժմ: ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչն այն կարծիքին է, որ խոսքը «շատ լուրջ իրադրության» մասին է եւ հիվանդության «չափազանց արագ» տարածման ամենասկզբի մասին միայն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page