top of page

ԱՀԿ-ն հայտնել է Ֆրանսիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի մասին

  • Jan 4, 2022
  • 1 min read

Նոյեմբերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է կորոնավիրուսի նոր շտամին, որը հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավում, ճեպազրույցի ժամանակ ասել է կազմակերպության փորձագետ Աբդի Մահամուդը։


«Մենք ուշադիր հետևում ենք. Մենք ունենք երեք տեսակի շտամներ։ Այսպիսով, մենք նոյեմբերից շատ ուշադիր հետևում ենք B.1.640.2-ին, ինչպես նաև դրա երկու ենթատեսակներին»,- ասել է Մահամուդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


ԱՀԿ-ն կշարունակի հետևել այս տարբերակի զարգացմանը և դրա հնարավոր տարածմանը եվրոպական այլ երկրներում, հավելել է նա։


Ավելի վաղ Մարսելի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի մասնագետները հայտարարել էին կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու մասին։ Նրանց ուսումնասիրության համաձայն, նոր շտամն ունի 46 մուտացիա: Դեռևս հայտնի չէ՝ նոր շտամն ավելի վարակիչ է, քան բնօրինակ կորոնավիրուսը, թե omicron-ը։


Ավստրիական Heute թերթը հաղորդում է, որ նոր շտամը հայտնաբերվել է Կամերունից վերադարձած տղամարդու մոտ: Նա վարակել է ևս 12 մարդու։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page