top of page

ԱՀԿ-ը հաստատել է չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի կիրառումը

  • Jun 2, 2021
  • 1 min read


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի կիրառումը: Չինական պետական դեղագործական ընկերությունը առաջին ոչ արևմտյան ընկերությունն է, որի դեղամիջոցը ԱՀԿ-ը հաստատել է:


Առաջին անգամ է նաև, որ չինական պատվաստանյութը հաստատվել է որպես ցանկացած վարակից հիվանդության դեմ դեղամիջոց:


«Սինոֆարմը» կորոնավիրուսի դեմ չինական երկու գլխավոր պատվաստանյութերից մեկն է, որով հարյուր հազարավոր մարդիկ պատվաստվել են թե՛ Չինաստանում և թե՛ արտասահմանում: ԱՀԿ-ն այս պատվաստանյութը ճանաչել է անվտանգ ու արդյունավետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page