ԱՀ նախագահը ցավակցական նամակ է հղել Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
- Sep 21, 2021
- 1 min read

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ ասվում է.
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցություն՝ սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ:
Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:
Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին:
Խորին հարգանքով ՝
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»:


























Comments