top of page

Սեպտեմբերի 4-ն ԱԻ նախարարության աշխատողի օրն է

Sep 4, 2021
1 min read


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻ նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ․


«Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 4-ն ԱԻ նախարարության աշխատողի օրն է։ Մոտ 30 տարվա պատմություն ունեցող ամենամարդասիրական այս կառույցում այսօր աշխատում են 4000-ից ավելի փրկարար ծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ։ Նրանց հերոսական, անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք ազգաբնակչության վստահությունը վայելող և միջազգային մասնագիտական հանրության կողմից ընդունված, կայացած կառույց։


911-ն իրավամբ դարձել է փրկության հեռախոսահամար, և դրա վառ ապացույցն այն է, որ մեկ տարվա ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սպասարկվել է 1,5 մլն հեռախոսազանգ, ինչը նշանակում է, որ մեր երկրի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին դիմել է ԱԻՆ։ Սա արդյունքն է սեփական կյանքը վտանգելով կյանքեր փրկելու պատրաստակամության և շուրջօրյա նվիրված աշխատանքի։

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակից, շնորհավոր տոնդ։ Խաղաղություն մեր երկրին, երջանկություն ձեր ընտանիքներն և հաջողություններ ձեզ»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page