top of page

Հպարտությամբ կարող ենք ասել՝ ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած համակարգ. ԱԻ նախարար

Sep 4, 2021
1 min read


ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․


«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է, որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր, սակայն այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազյան, համաճարակային բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր, առավել քան երբևէ, մեր արածները վերագնահատելու, համակարգի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու, անելիքները և աշխատանքի նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտություն կա:


Անցած ճանապարհն՝ ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմական, ցույց է տվել, որ խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք բոլոր իրավիճակներում արժանապատվորեն, անձնվիրաբար և բարձր պատրաստվածությամբ իրականացնել ձեր մարդասիրական առաքելությունը: Դա թույլ է տալիս հպարտությամբ ասել, որ ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ, որն այս տարիների ընթացքում նվաճել է ժողովրդի համակրանքն ու վստահությունը, մեր երկիրը դարձրել է աշխարհին արժանապատվորեն ներկայացող կառույց:

Անցած և այս տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, ցավոք նաև ողբերգական, որոնց ժամանակ առավելագույնս դրսևորվել են մեր աշխատակիցների մասնագիտական ու քաղաքացիական որակները:


Յուրաքանչյուր ժամանակահատված իր հրամայականն ունի, և դա այսօր պատերազմի հետևանքները հաղթահարելու, մեր բնակչությանը աղետներից, անկանխատեսելի արհարվիրքներից պաշտպանելու հրամայականն է: Իսկ դրա համար մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք մասնագիտական պատրաստվածության բարձացմանը, հանրապետության ողջ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացմանն ու համալրմանը, կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունների արդիականացմանը:


Սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում եմ առողջություն, անփորձանք աշխատանք, խաղաղություն մեր երկրին և երջանկություն ձեր ընտանիքներին: Վստահ եմ, որ այսուհետ ևս մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ կշարունակեք իրականացնել մեր բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page