Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է «Գրադ» կայանքի 3 արկ. ԱԻՆ
May 24, 2021
1 min read

Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 արկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով): Փրկարարները սահմանազատել են տարածքը:























Comments