top of page

Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեության դադարեցումը

Jul 2, 2021
1 min read


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ հունիսի 2- ին, դադարեցվել է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:


MediaHub.am-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ չեղարկվել է վարչություն դառնալու որոշումը, սակայն այն շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ։


«Նախկինում եղել է ՊՈԱԿ, սակայն հետո մենք առաջարկել ենք, որ այն դառնա վարչություն։ Այս ընթացքում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վարչության դեպքում գործունեության շրջանակը ավելի կնեղանա, և առաջարկություն ներկայացվեց կառավարությանը՝ պահպանել ՊՈԱԿ կարգավիճակը, որպեսզի լիարժեք իրականացնի գործունեությունը»։


Հարցին՝ որոշման չեղարկումը աշխատատեղերի կրճատման կամ ավելացման, ինչպես նաև ֆինանսական մասով փոփոխություններ նախատեսո՞ւմ է, Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ դա որևէ հետևանք իրենից չի ենթադրում, քանի որ որոշումը կար, բայց դեռևս գործունեության մեջ չէր մտել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page