top of page

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ

  • Oct 11, 2021
  • 1 min read



Արտակարգ իրավիճակների նախարարությունն հայտնում է․ Հոկտեմբերի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 209 կենցաղային կանչ. տուժել է 81 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:


ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page