top of page

Ունեցել ենք ձախողումներ, սակայն անկախությունն այլընտրանք չունի․ ԱԻ նախարար

Sep 21, 2021
1 min read

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ․


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ բոլորիս մեր ժողովրդի ամենանվիրական՝ Անկախության տոնի առթիվ: 30 տարի առաջ իր ճակատագիրը տնօրինելու վճռականություն ցուցաբերած մեր ժողովուրդը կայացրեց անկախ պետականություն կերտելու իր որոշումը:


Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերներ ու դժվարություններ:


Իհարկե, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլև ձախողումներ, սակայն վստահ ենք, որ մեր անկախությունն այլընտրանք չունի:


44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ անկախության տարիներին դաստիարակվել է մեր երկրի ապագային հավատացող, հայրենասեր երիտասարդություն և հենց նրանց ենք պարտավոր անսասան պահելու ամենակարևորը՝ մեր պետականությունը:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Այս օրը սրբազան խորհուրդ ունի, և մենք պարտավոր ենք այն իր ողջ պատասխանատվությամբ փոխանցել սերունդներին և չընկրկել ոչ մի դժվարության առաջ:


Շնորհավո՛ր Անկախության տոնը»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page