top of page

Մեկ շաբաթում գրանցվել է 304 արտակարգ դեպք . ԱԻՆ


Օգոստոսի 2-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 585 դեպք, որից 304-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 227 հրդեհի, 2 փլուզման, 2 ուժեղ քամու, 1 ուժեղ կարկուտի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 159 կենցաղային կանչ. տուժել է 90 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:


Արձանագրվել է թունավորման 2 դեպք:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք:


Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page